Grand Prix FIDE մրցաշարի 8-րդ տուրի եւ ընդհանրապես վերջնամասի գլխավոր պարտիան տեղի ունեցավ այսօր` հուլիսի 2-ին: Հանդիպեցին հաղթողի գլխավոր հավակնորդներ Լիլիթ Մկրտչյանն ու Նանա Ձագնիձեն: Վրացուհի գրոսմայստերը սեւերով հաղթանակ տարավ եւ Լիլիթ Մկրտչյանից առաջ անցավ արդեն 2.5 միավոր, ինչը լուրջ առավելություն է` հաշվի առնելով, որ երեք տուր է մնացել: Այժմ Ձագնիձեին հետապնդում է Տատյանա Կոսինցեւան, որն այսօր առավելության հասավ Սյու Յուհուայի նկատմամբ եւ առաջատարին 1.5 միավոր է զիջում: Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ:
8-րդ տուր
Ստեֆանովա – Կովանովա 0.5-0.5
Հոու Յիֆան – Ֆիերո 1-0
Մկրտչյան – Ձագնիձե 0-1
Սյու Յուհուա -Կոսինցեւա 0-1
Շեն Յան – Չիբուրդանիձե 0.5-0.5
Դանիելյան – Կրամլինգ 0.5-0.5
1. Ձագնիձե 7.5
2. Կոսինցեւա 6
3. Մկրտչյան 5
4. Հոու Յիֆան 5
5. Շեն Յան 4.5
6. Դանիելյան 4
7. Ստեֆանովա 4
8. Սյու Յուհուա 3
9. Չիբուրդանիձե 3
10. Կրամլինգ 3
11. Կովանովա 2.5
12. Ֆիերո 1



























