Հոլիվուդյան գեղեցկուհի Պերիս Հիլթոնը ձերբակալվել էր ՀԱՀ-ում Աշխարհի առաջնության խաղից հետո՝ մարիխուանա պահելու կասկածանքով, սակայն շուտով ազատ է արձակվել առանց մեղադրանքի առաջադրման:
Hilton հյուրանոցների հիմնադրի 29-ամյա թոռնուհին եւ նրա ընկերուհի Ջենիֆեր Ռովերոն ձերբակալվել էին Բրազիլիա-Հոլանդիա հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հիլթոնի գործակալն ասել է. «Ես կարող եմ հաստատեկ, որ այդ միջադեպը թյուրիմացություն է: Ես կարող եմ ենթադրել, որ իրականում դա եղել է բոլորովին այլ մարդ, ով կատարել է Պերիս Հիլթոնին մեղսագրվող արարքը»:
Դերասանուհին, որ հարցաքննության է ենթարկվել ոստիկանությունը, քիչ անց հայտնվել է դատարանում, իսկ դատախազի հայտարարությունից հետո, որ նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, լքել է դատարանը՝ զարմանալիորեն հանգիստ եւ անգամ «շնորհակալություն» ասելով: «Ես սիրում եմ Հարավային Աֆրիկան: Հրաշալի վայր է, հատկապես աշխարհի առաջնության ժամանակ»,- իր բլոգում գրել է Հիլթոնը:
Հարկ է նշել, որ նա արդեն խնդիրներ ունեցել է օրենքի հետ: 2007թ. նա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, սակայն կրկին նստել է մեքենայի ղեկին:



























