Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Սարավանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Նոյեմբերյանում, Եղեգնաձորում եւ Վայքում՝ անձրեւ:
Վարդենյաց , Դիլիջանի եւ Ջաջուռի (Քեթի) լեռնանցքների, Կոտայքի, Գորիսի ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը ճանապարհաշինարարների կողմից մաքրվել եւ մշակվել է:
Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























