ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադրություն է հայտնել Ուզբեկստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրել Ջորջ Քրոլի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ջորջ Քրոլի թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։

2003-2006 թվականներին Ջորջ Քրոլը ԱՄՆ դեսպանն է եղել Բելառուսում։ Նա նաեւ արտասահմանյան առաքելությամբ աշխատել է Վարշավայում, Նյու Դելիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կիեւում եւ Մինսկում, պաշտոններ զբաղեցրել ԱՄՆ-ում։