Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 15.45-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռաֆֆու 37ա փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՊԱԶ 672» մակնիշի 312 ԼԼ 26 պետհամարանիշով ավտոմեքենան: