Նոյեմբերի 22-ին, ժամը 08.50-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում  իրար են բախվել  «Լենդ Ռովեր»   եւ  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Լեւոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: