Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, 1956 թ. ծնված Միխայիլ Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն:



























