Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 08.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Սլավիկ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա   նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/  3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: