Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, 1985 թ. ծնված  Ավետ Պ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի ակոսափող հրացան եւ 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: