Մոսկվայում Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են ազգությամբ հայ «օրենքով գող» 48-ամյա Կամո Սաֆարյանին: Մեկ օր առաջ Բրազիլիայից Մոսկվա ժամանած քրեական հեղինակությանը հաջողվել է ձերբակալել «Փախլավա» ռեստորանում: Անձնական ստուգման ժամանակ Կամոյի մոտ, ով այդ պահին գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ, հայտնաբերվել և առգրավվել էր 11 գրամ հաշիշ:

Նախկինում մի քանի անգամ դատված Կամո Սաֆարյանը համարվում է հետխորհրդային տարածքում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկը, ով մեծ կապեր ունի խորհրդային հանրապետությունների քրեական աշխարհի հեղինակությունների մեծամասնության հետ: