Ամերկացի դիվանագետ Մեթյու Բրայզան այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում վերջին անգամ է այցելում Ադրբեջան:
Այցի շրջանակներում նախատաեսված են դիվանագետի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում Բրայզան հատուկ ուշադրություն է նվիրելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղված ջանքերի քննարկմանը:
Նա նաեւ քննարկելու է անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում Ադրբեջան-ԱՄՆ համագործակցությունը, նաեւ՝ ժողովրդավարական հաստատությունների վիճակն Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ Բրայզային ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնում փոխարինելու է Թինա Քեյդենաուն, իսկ Մեթյու Բրայզան հնարավոր է նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան:




























