Ջերմուկում այսօր տեղի ունեցան կանանց Grand Prix FIDE մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները: Հաղթանակ տարավ Էլինա Դանիելյանը, որը որոշակիորեն բարելավեց մրցաշարային դիրքերը: Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ: Ոչ ոքի խաղաց նաև միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեն: Կարևոր միավոր վաստակեց Տատյանա Կոսինցևան և պահպանում է հաղթողի կոչման համար պայքարելու հնարավորությունը:
9-րդ տուր
Ձագնիձե - Շեն Յան 0.5-0.5
Կոսինցևա - Հոու Յիֆան 1-0
Չիբուրդանիձե - Սյու Յուհուա 1-0
Կրամլինգ - Մկրտչյան 0.5-0.5
Կովանովա - Դանիելյան 0-1
Ֆիերո - Ստեֆանովա 0-1
1. Ձագնիձե 8
2. Կոսինցևա 7
3. Մկրտչյան 5.5
4. Դանիելյան 5
5. Հոու Յիֆան 5
6. Ստեֆանովա 5
7. Շեն Յան 4.5
8. Չիբուրդանիձե 4
9. Կրամլինգ 3.5
10. Սյու Յուհուա 3
11. Կովանովա 2.5
12. Ֆիերո 1



























