Երևանում այսօր ավարտվեց բասկետբոլի կանանց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությունը: Եզրափակիչում Հայաստանի հավաքականը հանդիպեց Մալթայի բասկետբոլիստուհիների հետ և պարտվեց 65:74 հաշվով: Այդուհանդերձ մեր հավաքականը նվաճեց հաջորդ տարի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու իրավունքը: Ըստ մրցակարգի այդ իրավունքը ստանում են երրորդ դիվիզիոնի առաջին երկու թիմերը:
Հասանելի է
русский


























