2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երեւան» ձուլվածքով  նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաեւ աղբամանները: Մինչ օրս Երեւանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, եւ այս պարագան հաճախ են նշում նաեւ երեւանցիները: Միայն այս տարի «Երեւան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով:

Սակայն ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ եւ, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք եւ որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաեւ նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաեւ իրավապահ մարմինները եւ այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:

Նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր  ցանկացած երեւույթ նկատելու դեպքում երեւանցիները կարող են ահազանգել Երեւանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարով կամ աշխատանքային ժամերին գործող  010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարով: