Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է գողության՝ 3,     խարդախության՝ 8, յուրացման 1 եւ խուլիգանության  2  դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 եւ    խարդախության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: