Օդեսայի նավահանգստի սահմանապահ ծառայությունում հայտնաբերել են ոսկե եւ արծաթե 14 կգ մաքսանենգ զարդեղեն: Զարդեղենը թաքցրած են եղել Թուրքիայից ժամանող «Կալեդոնիա» ջերմանավի մեքենայական բաժանմունքում:

Հարուցվել է քրեական գործ, իրավապահները փաստի առնչությամբ  հետաքննություն են սկսել: