Մոսկվայում անցկացված ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Մեծ Սաղավարտ շարքի հերթական մրցաշարին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականը: Աշխարհի առաջնությանը հավասար կազմ հավաքած այս մրցաշարում մեր մարզիկները չկարողացան մրցանակային տեղ գրավել:

48 կգ քաշային կարգում Գայանե Հարությունյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Կրիստինա Ռումյանցեւային:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երկրորդ գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին:

66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը: Տոնոյանը երկու հաղթանակ տարավ եւ հասավ մինչեւ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ճապոնացի Մասաշի Էբինումային: Արմեն Նազարյանը մեկնարկային հաղթանակից հետո պարտվեց ռուսաստանցի Ալիմ Գադանովին:

73կգ քաշային կարգում Ռոբերտ Վարդանյանը հենց մեկնարկում պարտվեց ֆրանսիացի Ուգո Լեգրանին: Նույն քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը դարձյալ մեկնարկային գոտեմարտում տանուլ տվեց եգիպտոսցի Ալի Մեդհաթին: