Նոյեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ Երեւանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ   նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երեւան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են  8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է գողոնի մի մասը` զոդված  վիճակում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 29-ամյա Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 26-ին, ժամը 15.25-ին, բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: