Վաղը` հուլիսի 5-ին  Ջերմուկում կավարտվի կանանց Grand Prix FIDE մրցաշարը: Այսօր` հուլիսի 4-ին տեղի ունեցան 10-րդ տուրի պարտիաները: Առաջատարներն այսօր խաղացին ոչ ոքի: Նանա Ձագնիձեն միավորը կիսեց Սյու Յուհուայի հետ, իսկ Կոսինցեւան չկարողացավ հաղթել Ստեֆանովային: Լիլիթ Մկրտչյանն էլ ոչ ոքի ավարտեց պարտիան Շեն Յանի հետ: Էլինա Դանիելյանը օրվա ամենաերկար պարտիայում փորձեց հաղթել բացահայտ հետնապահ Մարտա Ֆիերոյին, բայց դարձյալ խաղն ավարտվեց ոչ ոքի:

 

10-րդ տուր

Դանիելյան – Ֆիերո 0.5-0.5

Ստեֆանովա - Կոսինցևա 0.5-0.5

Սյու  Յուհուա – Ձագնիձե 0.5-0.5

Մկրտչյան - Շեն Յան 0.5-0.5

Հոու Յիֆան – Չիբուրդանիձե 0.5-0.5

Կրամլինգ - Կովանովա 1-0

 

1.Ձագնիձե 8.5

2.Կոսինցևա 7.5

3.Մկրտչյան6

4.Դանիելյան5.5

5.Հոու Յիֆան5.5

6.Ստեֆանովա5.5

7.Շեն Յան5

8.Չիբուրդանիձե4.5

9.Կրամլինգ4.5

10.Սյու Յուհուա3.5

11.Կովանովա2.5

12.Ֆիերո1.5