Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկրորդ անգամ նվաճեց Ուիբլդոնի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում Նադալը 6:3, 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց չեխ Տոմաշ Բերդիխին: Ռաֆա Նադալը դարձավ առաջին իսպանացին, ում հաջողվեց երկու անգամ հաղթել Ուիմբլդոնում: Նադալի հայրենակից Մանոլո Սանտանան Ուիմբլդոնի չեմպիոն է դարձել 1966-ին. 2008-ին Նադալաը կարողացավ հաղթել Ռոլան Գարոսում, այնուհետեւ Ուիմբլդոնում` կրկնելով Բյորն Բյորգի 1980-ի հաջողությունը: Այժմ Ռաֆայել Նադալը կրկնեց այդ նվաճումը: Նադալն այս տարի լավագույնն էր նաեւ Ռոլան Գարոսում: