Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 42-ամյա Օլյա Մ.-ն եւ 20-ամյա Գայանե Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը, գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ  գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: