Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, 50-ամյա Վաչագան Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի  փամփուշտ կրակող ինքնաշեն սարք եւ 7.62 մմ տրամաչափի  10 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է 2005 թ. ամռանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մինքանդ գյուղի կիսաքանդ տներից մեկում, տեղափոխել եւ պահել է իր տան տանիքում եւ նշվածը նոյեմբերի 26-ին  գտել է տանիքի վերանորոգման ժամանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: