Նոյեմբերի 27-ին, ժամը 01.50-ին,  ոստիկանության հասարակական կարգի ապահովման եւ Տավուշի մարզային վարչությունների, Դիլիջանի բաժնի ծառայողների շրջագայության ժամանակ, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դիլիջանի բաժին է բերման ենթարկվել 29-ամյա Ռազմիկ Խ.-ն` իր  վարած «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենայով՝ փայտանյութով բեռնված: Նա հայտարարել է, որ ավտոմեքենայում բեռնված է շուրջ 4,5 խմ ծավալի վառելափայտ, այն ձեռք է բերել Հովք գյուղից, սակայն իր մոտ դրանց ձեռք բերման փաստաթղթեր չկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են  ոստիկանության Իջեւանի բաժին: