Նոյեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վաղարշապատի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի հատվածում ավտովթար է տեղի  ունեցել: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ճանապարհի 9-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, իրար  են բախվել  «ՎԱԶ-21099», «Տոյոտա Ռաֆ-4» եւ «ՈՒԱԶ 452Դ»  մակնիշի ավտոմեքենաներ: Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետեւանքով եւ   «ՎԱԶ-21099»-ի ուղեւորներն են: 

Կատարվում է քննություն: