Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր՝ հուլիսի 4-ին ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ազատ ոճայինների ձախողումից հետո այսօր համեմատաբար հաջող մրցելույթ ունեցան մեր հունահռոմեական ոճի ըմբիշները:
66 կգ քաշային կարգում Գեւորգ Սահակյանը գոտեմարտեց բրոնզե մեդալի համար եւ 3:0 հաշվով առավելության հասավ խորվաթ Դոմինիկ Էթլինգերի նկատմամբ:
Իսկ 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականն ուներ ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն, սակայն ստիպված եղավ բավարարվել արծաթով: Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը համառ պայքարում, ընդամենը մեկ միավորի տարբերությամբ պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ատեմ Ասլանին: Գոտեմարտն ավարտվեց 3:2 հաշվով:
120 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3:8 հաշվով պարտվեց բելառուս Կիրիլ Գրիշչանկային:



























