Կրասնոդարյան «Կուբանի» մարզչական շտաբում որպես գլխավոր մարզիչ աշխատանքի է անցել Պողոս Գալստյանը։ 48-ամյա հայ մասնագետը անցյալ տարվա ու ներկայիս սեզոնի այդ թիմում աշխատելու արդյունքում կուբանցի երկրպագուներին քաջ հայտնի է դարձել։ Ընթացիկ տարվա հուլիսին, ընտանեկան հանգամանքներից ելնելով ֆուտբոլային կոլեկտիվից բաժանվելուց հետո, նա հիմա կրկին մարզչական շտաբի կազմում է, որը «Կուբանին» պատրաստում է ռուսական պրեմիեր-լիգայի գալիք հանդիպումներին, տեղեկացնում է «Կուբանի» մամլո ծառայությունը։

«Հիմա Գալստյանը թիմին նախապատրաստելու է „Տոմյուի“ հետ հանդիպմանը։ Նրան օգնում են Անդրեյ Յուդինը, Օլեգ Տերեխինը եւ դարպասապահների մարզիչ Ալեքսանդր Արտեմենկոն,- հաղորդում է Կրասնոդարի երկրամասի ակումբի ղեկավարի տեղակալ Իվան Պերոնկոն։ — գլխավոր մարզչի որոնումները դեռ շարունակվում են։ Բայց ինչքան այն կտեւի՝ դեռ ասել չեմ կարող»։