Հայաստանում այսօր`հուլիսի 5-ին, նշում է ՀՀ Սահմանադրության օրը:

Հանրապետության հիմնական օրենքը հանրաքվեի միջոցով  ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Տաս տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: ՙՀայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմնադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային»: