Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, 21-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 00.15-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում սպիտակ «Ջիպ» մակնիշի անհայտ ավտոմեքենան հարվածել է իր աջ կոնքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: