Ոստիկանության Ախուրյանի բաժնում, նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Վահրամաբերդ գյուղի համայնքի ղեկավարից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի հատել եւ գողացել են համայնքի վարչական տարածքում գտնվող 2 հացենի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 61-ամյա Սամվել Մ.-ն:

Գողացված հացենիները` կտրտված վիճակում, հայտնաբերվել են:

Կատարվում է հետաքննություն: