Երեւանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 47 շենքի դիմաց, նոյեմբերի 28-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: