Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտ,նոյեմբերի 28-ին, ժամը 9.00-ին, անհայտ մակնիշի միկրոավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետեւանքով 27-ամյա ուղեւորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: