Երեւան-Երասխ մայրուղու Մարմարաշեն գյուղի խաչմերուկում, նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը, ուղեւորուհին եւ «Օպել Աստրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: