Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց, նոյեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-21099»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























