Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բինգյոլի նահանգային 2 գրասենյակներ PKK-ի կողմից ենթարկվել են ականանետային հարձակման։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հուլիսի 4-ի երեկոյան PKK-ի զինյալները ականանետներով գնդակոծել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բինգյոլի նահանգային գրասենյակը, իսկ Կարլովայի շրջանի գրասենյակի դիմաց ռումբ է պայթեցվել։ Հարձակումների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։




























