Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ռուսաստանում նշվում է Անհայտ զինվորի հիշատակի օրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս օրը եւս մեկ հնարավորություն է «հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր զոհվել են ճակատներում, եւ ում անունը այդպես էլ չհաջողվեց իմանալ»:
Նոր ամսաթիվը նվիրված է 1966թ. դեկտեմբերի 3-ին, երբ Մոսկվայի մատույցներում ֆաշիստական զորքերի ջախջախումից հետո Անհայտ զինվորի աճյունը եղբայրական գերեզմանից տեղափոխվել է Լենինգրադի խճուղու 41-րդ կմ-ի վրա՝ Կրեմլի պատերի մոտ, հայտնում է «Ռոսիսյկայա Գազետան»: 1967թ. մայիսի 8-ից թաղման վայրում Հավերժ կրակ է այրվում: Սալիկի վրա գրված է. «Քո անունն անհայտ է: Քո սխրանքն անմահ է»:




























