Արաբկիրի բժշկական կենտրոնում հուլիսի 1-ից  ներդրվել է համավճարի պիլոտային ծրագիրը: Հհիշեցնենք, որ համավճարի կիրառման դեպքում պետ պատվերի մի մասը պետությունն է փոխանցում, մյուս մասը վճարում է հիվանդը, բացառությամբ սոցիալապես խոցելի խավին վերաբերվող  որոշկետերի:

Այս ծրագրի իրականացման նպատակը, ինչպես հավաստիացնում են մասնագետները ստվերի վերացումն է, սակայն, ըստ էության ,այն դառնում է ստվերի օրինականացման ծրագիր: Քանի որ եթե նախկինում  պետպատվերով բուժվող քաղաքացին բժշկին տալու ու չտալու ընտրություն ուներ, ապա հիմա նա պարտավորվում է պետական մուծում անել: Օրինակ, կույրաղիքի վիրահատությունը արժե 165 հազար դրամ, 95 հազար դրամը փոխանցելու է պետությունը, 70 հազար դրամը՝ հիվանդը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Ծաղկաձորում անցկացվող սեմինարի ժամանակ համավճարի ներդրման  համատեքստում ասել է. «Համավճարը պիլոտային ծրագիր է եւ բխում է ազգաբնակչութան շահերից,  մենք ամեն ամիս քննարկելու ենք,  եթե հաջող գնա եւ բնակչության կողմից նորմալ գնահատվի, հիվանդանոցում էլ առաջընթաց գրանցվի, համարձակ քայլերով առաջ կգնանք, հակառակ դեպքում, եթե բացասական լինի արձագանքը, կհանենք ծրագիրը»:

NEWS.am-ի այն  դիտարկմանը, թե ինչ երաշխիքներ կան, որ այդպիսով կվերանա ստվերն ու դրամաշորթությունը, նախարարը  պատասխանել է. «Երաշխիքը հենց հիմա այն է, որ մենք աշխատել ենք, որ երեւույթը արմատախիլ արվի: Մեր պայմանագրերի մեջ բոլոր այդ կետերը կզետեղվեն, եւ գլխավոր բժիշկները պարտավորվելու են պայքարել: Մենք հիմիկվանից սկսում ենք սեմինար պարապմունքներ բոլոր բժիշկներիհետ: Ես համոզված եմ, որ հաջողվելու է: Դժվարություններ կլինեն, (ինչպե՞ս կարող են չլինել բժիշկներ, որ չխախտեն պայմանագիրը) բայց դա չի կարող մասսայական լինել: Մենք կզսպենք»: