Վրաստանում հանձնաժողով է ստեղծվելու Ադրբեջանում վրացական համայնքի վիճակն ուսումնասիրելու համար: Որոշումը կայացվել է արտերկրում բնակվող հայրենակիցների հետ կապերի խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո:

Հանձնաժողովում լսումների ժամանակ քննարկվել է վրաց-ադրբեջանական հարաբերությունների հարցը՝ Ադրբեջանում բնակվող վրացիների խնդիրների համատեքստում:

Լսումները, որոնց մասնակցել են կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները, փակ են եղել՝ ելնելով «քննարկվող հարցի առանձնահատկությունից»: Քննարկումների ժամանակ փաստաթուղթ է մշակվել Ադրբեջանում վրացիների վիճակի մասին: