«Հարավային հոսք» նախագծի իրացման կասեցումը Սերբիայի համար դառը հիասթափություն է, ինչպես նաեւ ցավալի հիշողություն այն օգուտների մասին, որոնք Բելգրադը կարող էր ստանալ այդ գազատարի կառուցումից, «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Financial Times-ում հրապարակված հոդվածից մի հատված:

Պարբերականը նշում է, որ նախագծի խզման հետեւանքով Սերբիան կկորցնի 2,5 մլրդ դոլար ռուսական ներդրումներ, ինչպես նաեւ կզրկվի երկրի տարածքով գազի տարանցման տարանցիկ մաքսատուրքեր ստանլու հնարավորությունից: Բացի այդ, Բելգրադը «Գազպրոմի» նկատմամբ պարտքի (224 մլն դոլար) մարման հետ կապված խնդիրների առաջ կարող է կանգնել, որի մատակարարումները կազմում են Սերբիայի գազային ներմուծման զգալի մասը:  

Financial Times-ը նշում է, որ Սերբիայի կառավարությունը նախկինի պես Եվրամիությանն անդամակցությունը դիտարկում է՝ որպես սեփական քաղաքականության կարեւորագույն ուղղություն՝ միեւնույն ժամանակ փորձելով հավասակշռություն գտնել ռուս ներդրողների հետ տնտեսական գործակցությունների եւ Արեւմուտքի նկատմամբ սեփական նկրտումների միջեւ: