Youtube կայքում հոլովակ է հայտնվել, որտեղ իսրայելական բանակի զինվորները, պարեկելով Հեբրոն քաղաքը՝ Հորդանանի արեւմտյան ափին, քաղաքի փողոցներում իսկական շոու են կազմակերպում ամերիկյան երգչուհի Կեշայի երգի հնչյունների ներքո:
Իսրայելական հրամանատարությունը, անհանգստացած բանակում տիրող մթնոլորտով, մտադիր է քննել իրավիճակը: Անհայտ պատճառներով տեսաերիզն անհետացել էր կայքից, ապա կրկին հայտնվել, երբ արդեն այն ցուցադրել էին իսրայելական հեռուստաընկերությունները: Եթե նկարահանումը բեմադրված չէ, ապա պարողներին սպառնում են կարգապահական տույժեր, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:



























