Վրաստանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական միացյալ շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը «բարոյական եւ իրավաբանական ոչ մի իրավունք չունի Վրաստանում գործող ուժ լինելու համար»։
Այս մասին նա հայտարարել է ի պատասխան ՄԱՇ ներկայացուցիչ Գեորգի Կանդելակիի այն հայտարարությանը, թե Բուրջանաձեի կուսակցության անդամները Վրաստանում ղեկավար պաշտոններում են նշանակվում փոխանցում է «Նովոստի Գռուզիան»։
Մասնավորապես Կանդելակին դժգոհ է, որ Վրաստանի պաշտպանության նախարարի նոր տեղակալ է նշանակվել Լեւան Գիրսիաշվիլին՝ Բուրջանաձեի կուսակցության քաղխորհրդի անդամը: «Մենք խիստ զայրացած նք, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը բացահայտ դեմ կուսակցության ներկայացուցչին հանձնարավել են դաշինքի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցերը», - հայտարարել է Կանդելակին:
« Ես գիտեմ, որ «Ազգային շարժման» առաջնորդը եւ նրա կողմնակիցները քանդել են երկիրը եւ պարտադրել 2008 թ. պատերազմը: Երբ մենք իշխանության գանք, ապա կապահովենք պետությունում արդարադատության վերականգնումը, այնպես որ ՄԱՇ-ի այն վախը, որ մենք իշխանության կգանք, իսկապես հիմնավորված է», - հայտարարել է Բուրջանաձեն լրագրողներին:



























