Միջազգային «Հրանտ Դինք» հիմնադրամը «Մեկ ցուցահանդես եւ մեկ գիրք» նախագծի շրջանակում կներկայացնի Ստամբուլի հայ ճարտարապետներին։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝  «Ստամբուլը՝  2010-ի Եվրոպայի մշակույթային մայրաքաղաք» միջոցառումների շարքում նոյեմբերին «Հրանտ Դինք» հիմնադրամը կներկայացնի ստամբուլահայ ճարտարապետներին՝ «Ստամբուլահայ ճարտարապետները, եւ Ստամբուլի ճարտարապետության մեջ նրանց ներդրումը» ծրագրով։  Նախագիծը համակարգում է Հասան Քուրույազըջըն։

Նախագծում կներկայացվեն 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ստամբուլում ապրած եւ ճարտարապետական արժեքներ ստեղծած հայ ճարտարապետների կյանքի պատմությունները, նրանց ստեղծած շինությունների պատմությունները։

Ծրագրի համակարգող Հասան Քուրույազըջըն կշրջի Ստամբուլի թաղամասերում, եւ ցուցակում նշված անունները կներկայացնի ցուցահանդեսների եւ գրքերի միջոցով։