Ռուսաստանում մանուկների իրավունքների հարցերով լիազորված պաշտոնյան առաջարկել է ԱՊՀ-ում ընտանիքի իրավունքների պաշտպանության խորհուրդ ստեղծել: Այս առաջարկությունը Պավել Աստախովը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Աստախովը նշել է, որ վերջին տարիներին ընդլայնվող միջազգային կապերն ու միգրացիոն գործընթացների մեծացող մասշտաբները հանգեցնում են ԱՊՀ տարածքում բնակվող ՌԴԴ քաղաքացիների թվի աճին, որոնք ՌԴ կողմից իրավական եւ այլ օժանդակության կարիք ունեն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ԱՊՀ մամուլի ծառայությունը, խառն ամուսնությունների թվի աճը ավելացրել է երեխաների թիվը, որոնց ծնողներից մեկը մշտապես ապրում է արտերկրում: ՌԴ արդարադատության նախարարության տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվող խառն ամուսնությունների ավելի քան 85 տոկոսը կնքվում է ռուսաստանցու եւ ԱՊՀ որեւէ երկրի քաղաքացու միջեւ:




























