Եվրոպական երկրների տարածքում ոչ ոք չի մերժել լիցքավորել իրանական ինքնաթիռները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը՝ հավելելով, որ տարբեր կասկածելի լրատվամիջոցների նմանօրինակ հաղորդագրություններն Իսլամական Հանրապետության դեմ քարոզչական պատերազմի մի մասն են, հաղորդում է BBC-ն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մի շարք իրանական ԶԼՄ-ներ հաղորդել էին, թե Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ ԱՄԷ-ի օդանավակայաններում հրաժարվել են լիցքավորել իրանական քաղաքացիական ինքնաթիռները: