Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրպական միությանը մեղադրել է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը տապալելու համար։
«ԵՄ-ն անդադրում աշխատեց այդ ծրագրի տապալման ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետը, փոխանցում է Reuters-ը։
Օրբանի կառավարությունը կողմ էր «Գազպրոմի» գլոբալ նախագծի զարգացմանը, ինչի համար ԵՄ գործընկերների խիստ քննադատությանն էր ենթարկվել։
Մեկ օր առաջ էլ Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիային էներգետիկ անվտանգության ապահովման համար Ուկրաինան շրջանցող գազատար է պետք, եւ երկիրը «Հարավային հոսքին» այլընտրանք է փնտրում։
2014թ. դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այցով գտնվում էր Անկարայում, հայտարարել էր, որ «այս պայմաններում Ռուսաստանը չի իրականացնի «Հարավային հոսք» նախագիծը եւ փոխարենը կսկսի դեպի Թուրքիա ծովային գազատարի կառուցումը»։




























