Եմենում պատանդ վերցված ամերիկացի լրագրողը զոհվել է փրկարարական գործողության ժամանակ: Լյուք Սոմերսը մահացել է գերությունից ազատելու ԱՄՆ զինվորականների տապալված փորձի ժամանակ, հայտնում է Associated Press-ը:

Լյուքս Սոմերսը Եմենի մայրաքաղաքում պատանդ էր վերցվել 2013թ. սեպտեմբերին: Այս շաբաթ «Ալ Քաիդայի» զինյալները հայտարարել էին, որ մինչեւ շաբաթվա վերջ կսպանեն Սոմերսին, եթե ԱՄՆ-ն չկատարի վերջիններիս պահանջները: