Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան եւ չեն սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը՝ պատասխանելով Իրան էլեկտրաէներգիայի արտահանման եւ գազի ներկրման ծավալների նվազման պատճառների մասին հարցին:

«Խնդիրներ չկան, դրանք առավելագույնն օպերատիվ հարցեր են: Մենք գազ ենք ստանում եւ էլեկտրաէներգիայով վերադարձնում ենք, իսկ նոյեմբերին ավելացնելու ենք մատակարարումների ծավալը»,- հայտարարեց Իսայանը:

Հիշեցնենք, որ մաքսային վիճակագրության տվյալներով, 2014 թվականի առաջին 3 եռամսյակների ընթացքում Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը 1034-ից նվազել է մինչեւ 767 մլն կՎտ/ժ-ի, իսկ գազի ներմուծումը 316.200-ից մինչեւ 291.400 խորանարդ մետր (ծավալների հարաբերակցությունը կարող է տարբերվել, եթե փակվի նախորդ ժամանակահատվածի պարտքը): Գազը, որի 1 խորանարդ մետրը ստացվում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի փոխարեն, օգտագործվում է Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար: Այդ կերպ ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը մտնում է Հայաստանի էլեկտրացանց: