Ուկրաինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնի» պաշտպան Դմիտրի Չիգրինսկին պաշտոնապես տեղափոխվել է «Շախտյոր»:
Ինչպես հաղորդում է Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրվել է 5 տարով:
«Բարսելոնը» Չիգրինսկու համար կստանա 15 մլն եվրո: Դա 10 միլիոնով ավելի է, քան «Բարսելոնը» ժամանակին վճարել է Չիգրինսկու համար:



























