Աֆղանստանի հարավում գտնվող Գիմենդ նահանգում «Թալիբան» շարժման մի խումբ գրոհայիններ հարձակվել են անցակետի վրա, որի հետեւանքով զոհվել է 5 ոստիկան: Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

«Անհայտ թվով գրոհայիններ Մարջայի շրջանում կեսգիշերին հարձակվել են ոստիկանական անցակետի վրա: Փոխհրաձգության ընթացքում սպանվել է 5 ոստիկան եւ մեկ գրոհային»,-հայտարարել է ոստիկանության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Մեհր Դիլը: Միջադեպի այլ հանգամանքները ճշտվում են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

2014 թվականին ավարտվում է Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների գործողությունների ռազմական փուլը: Դաշինքը պատրաստվում է դուրս բերել իր զորքերը այդ երկրին մինչեւ տարեվերջ: Դրանից հետո Աֆղանստանում պետք է մնան մի քանի հազար ամերիկացի զինվորականներ՝ Աֆղանստանի ոստիկաններին ու զինվորականների ուսուցանելու նպատակով, որոնք պիտի ամբողջությամբ իրենց վրա վերցնեն երկրում անվտանգության ապահովումը:

Այս տարին ռեկորդային է եղել Աֆղանստանում ահաբեկչությունների զոհերի թվով: Մոտավոր տվյալներով՝ 2013-ին այդ երկրում զոհվել է ավելի քան 3 հազար մարդ: