Այսօր՝ դեկտեմբերի 7-ի առավոտյան, օտոլարինգոլոգը զննել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կոկորդը՝ նրա անձնական բժշկի ներկայությամբ: Օբաման վերջին երկու շաբաթներին բողոքում էր կոկորդի շրջանում ցավերից:

Նախագահի անձնական բժշկի փոխանցմամբ՝ Օբամայի կոկորդի ներսի հատվածում փափուկ հյուսվածքների բորբոքում է հայտնաբերվել եւ բուժում նշանակվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զննումից եւ համակարգչային տոմոգրաֆիայից հետո Բարաք Օբաման լքել է հիվանդանոցը: