Գուանտանամոյի 6 բանտարկյալների կուղարկեն Ուրուգվայ՝ բնակվելու, հաղորդում է ԱՄՆ կառավարությունը: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանցից 4-ը սիրիացի են, մեկը՝ թունիսցի, մեկը՝ պաղեստինցի:
Բոլոր նրանք ձերբակալվել են 2002 թվականին՝ գրոհայինների խմբավորումների հետ առնչություններ ունենալու կասկածանքով, բայց այդպես էլ նրանց մեղադրանք չի առաջադրվել: Ավելի վաղ այս տարի Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան առաջարկել է ապաստան տալ Գուանտանամոյի 6 բանտրակյալների:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին բանտարյալները Ուրուգվայ կժամանեն երեքշաբթի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի անգամ խոստացել է փակել Գուանտանամոյի բանտը, սակայն այնտեղ ինչ օրս բանտարկյալներ կան: Պենտագոնից հայտնում են, որ այս պահին այնտեղ կա 136 մարդ:



























